
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Pastinfo.am-ի փոխանցմամբ` «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված, այն է՝ հին նմուշի անձնագրերի տրամադրումը և փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 2014 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու հին նմուշի անձնագրերը: Ցանկության դեպքում նշված կատեգորիայի անձինք հին նմուշի անձնագրի փոխարեն կարող են ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ հին նմուշի անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս՝ մինչև դրանց վավերականության ժամկետների ավարտը: Հունվարի 1-ից հետո այն անձինք, ում անձնագրի ժամկետը լրացել է, կարող են ստանալ միայն նույնականացման քարտ, որը ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթուղթ է Հայաստանի տարածքում, իսկ կենսաչափական անձնագիրը նախատեսված է ՀՀ-ից դուրս մեկնելու համար: Կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրի համար պետտուրքի չափը սահմանված է 25 հազար դրամ, իսկ նույնականացման Մանրամասները՝ Pastinfo.am-ում Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|