11:16
Ադրբեջանը գիշերը կրակահերթ է բացել Պառավաքարի ուղղությամբ

 

Hayeli.am


Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 27-ին, կրակահերթ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Պառավաքար գյուղի բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ ոչ միայն այս գիշեր, այլեւ միշտ կրակում են՝ չնայած իրենց չեն թողնում այդ մասին խոսել: «Կրակում են տների, գոմերի ուղղությամբ, դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ: Երեկ նորից կրակել են դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ, մի կերպ փախել են, բայց մեքենան վնասվել է: Հիմա կանաչու սեզոնն է, որ մարդիկ հավաքեն, տուն պահեն, բայց դա էլ չենք կարողանում: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չունենք, բայց դա կարող է լինել ցանկացած պահի, եթե չզգուշանանք եւ չպատսպարվենք: Տանը երեխաները չեն կարողանում ազատ տեղաշարժվեն»,- նշեցին գյուղի բնակիչները: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը եւս SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն նշեց, որ ավելին չի կարող ասել:


 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 1094 | | -Ավելացվել է՝ 27.03.2015/11:16
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն