
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Աղջիկների հիմար հարցերը կարող են կործանել անգամ ամենաամուր հարաբերությունները: Կարդացեք այն 10 հարցերը, որոնցից անհրաժեշտ է խուսափել, եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր սիրելին հոգնի ձեզնից: 1. Գիրացե՞լ եմ: Տեսքս շա՞տ վատ է: Արտաքինի հետ կապված հարցերը տղաներին տհաճ են կամ գոնե ձանձրալի: Երբեք չի կարելի քննադատել սեփական արտաքինը տղայի մոտ, չէ՞ որ նրանք ամեն ինչ բառացիորեն են ընկալում, և նա իսկապես կնկատի, որ ինչ-որ հարցում դուք իդեալական չեք: Տղաներին գրավում է աղջիկների ինքնավստահությունը սեփական գեղեցկության մեջ: 2. Ինչի՞ մասին ես մտածում հիմա: Մարդիկ հաճախ չեն մտածում ինչ-որ կոնկրետ բանի մասին, այսինքն մտածում են ամեն ինչի և ոչնչի մասին, ուստի այդ հարցը կարող է նյարդայնացնել նրան: 3. Իսկ մենք քանի՞ երեխա ենք ունենալու: Մի տվեք այս հարցը, եթե ձեր հարաբերությունները գտնվում են դեռևս նախնական փուլում, կամ դեռ նշանակված չէ հարսանիքի օրը: Վայելեք ձեր հարաբերությունները և մի շտապեք: 4. Դու ավելի շատ ի՞նձ ես սիրում, թե՞ մայրիկիդ: Մոր և որդու հարաբերությունները լիովին տարբերվում են ձեր հարաբերություններից, ուստի այս անիմաստ հարցին պատասխանել անհնար է: 5. Դու ինձ իսկապե՞ս սիրում ես: Պետք չի տղային ստիպել ամեն րոպե ձեզ սեր խոստովանել, չէ՞ որ արարքները շատ ավելի խոսուն են: 6. Ե՞րբ ես ամուսնանալու ինձ հետ: Պետք չի շտապեցնել տղային: Գուցե նա դեռ չի հասել իր նպատակներին, վստահ չէ ձեր և իր վրա, պատրաստ չէ անցում կատարել նման լուրջ հարաբերությունների: 7. Նոր շրթներկս հավանու՞մ ես: Կոսմետոլոգիայի նորություններից տղամարդիկ, որպես կանոն, գլուխ չեն հանում, ուստի անչափ նյարդայնանում են, երբ լսում են նման հարցեր: 8. Որքա՞ն շատ ես ինձ սիրում: Իսկ մի՞թե սերը որևէ միավորով է չափվում: 9. Ինձ հետ դու քեզ լա՞վ ես զգում: Եթե նա ձեր կողքին է, նշանակում է, որ լավ է զգում: Եթե լավ չլիներ, կհեռանար: 10. Ոչինչ չե՞ս նկատում: Դա հատկապես կապված է մանրուքների հետ, օրինակ նոր կոշիկներ կամ մատնահարդարում: Տղաներն այդքան էլ ուշադիր չեն նման մանրուքներում: Mypage.am-ը գրում է. Նարե, ArmLur.ru | |
|