21:01
10 միջոց ավելի երջանիկ լինելու համար

1. Սիրեք ինքներդ ձեզ: Ինքներդ ձեր հանդեպ սերն այն է, երբ դուք ընդունում եք ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաք, բոլոր առավելություններով և թերություններով: Բայց դա միաժամանակ խիզախություն է սեփական թերությունների վրա աշխատելու համար:

2. Պահպանեք հոգեկան հանգստությունը: Որպեսզի երջանկության զգացումը չլքի ձեզ, անհրաժեշտ է հետևել էմոցիոնալ վիճակին և տրամադրությանը: Թույլ մի տվեք ոչ ոքի փչացնել ձեր տրամադրությունը, գիտակցեք, որ ինքներդ եք պատասխանատու ձեր էմոցիոնալ վիճակի համար:

3. Արտահայտեք ձեր զգացմունքները: Եթե ուժեղ էմոցիաներ ունեք` սեր, ուրախություն, զայրույթ, կատաղություն, արտահայտեք դրանք, բայց փորձեք չվնասել մյուսներին: Մի պահեք զգացմունքները, մի թաքցրեք դրանք:

4. Փնտրեք դրական էմոցիաների աղբյուրներ: Ծիծաղեք որքան հնարավոր է հաճախ, գտեք ուրախ շրջապատ, որտեղ միշտ հնարավորինս շատ զվարճանք կա: Ծիծաղը կարող է ազատել բացասական էմոցիաներից, օգնել տեսնել կյանքի դրական կողմը:

5. Հաճախ եղեք հարազատների շրջանում:

6. Խուսափեք բացասական մարդկանցից:

7. Հեռացրեք սթրեսի աղբյուրները: Մեր աշխարհում այնքան չարություն կա, մի թողեք, որ այն ներս մտնի ձեր տուն, հոգի և սիրտ:

8. Իրագործեք ձեր գաղափարները: Նպատակների իրագործումն ավելի երջանկանալու հիանալի հնարավորություն է:

9. Ամեն օր ինչ-որ նոր բան սովորեք, ստացեք նոր գիտելիքներ և հմտություններ: Փորձեք, փորձարկեք, փնտրեք: Հանդիպեք նոր մարդկանց հետ, չէ՞ որ ամեն մեկից էլ ինչ-որ բան կարող ենք քաղել:

10. Ժամանակն ուղեղով ծախսեք: Եթե ձեզ դուր չի գալիս ձեր աշխատանքը, գտեք այնպիսի աշխատանք, որ ձեզ հաճույք կպատճառի: Մի վատնեք ձեր ժամանակն անցյալի հիշողությունների վրա. ստեղծեք գեղեցիկ ներկա:

1in.am-ը գրում է.

Նարե, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 261 | | -Ավելացվել է՝ 14.03.2015/21:01
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն