15:31
10 նշան, որ նա քեզ չի սիրում

Երբեմն մենք այնքան ենք կուրացած մեր սեփական զգացմունքներով, որ չենք ցանկանում տեսնել ակնհայտը: Ահա 10 նշան, որ նա ձեզ չի սիրում.

1. Նա խոսում է միայն իր, իր կյանքի և իրեն հուզող իրադարձությունների մասին:

2. Նա երբեք առաջինը չի զանգում ու չի գրում:

3. Նա չի ձգտում քո վրա լավ տպավորություն գործել, իր համար մեկ է, թե ինչ ես մտածում նրա մասին:

4. Նա համատեղ պլաններ չի կազմում, այն, ինչ դուրս է ձեր ֆիզիկական մտերմությունից, արդեն իսկ ձանձրալի է նրա համար:

5. Նա ամեն ինչի համար արդարացում ունի:

6. Երբ դուք մարդկանց շրջապատում եք, նա իրեն այնպես է պահում, կարծես դուք անծանոթ եք:

7. Նա սիրախաղ է անում այլ աղջիկների հետ, անգամ քո ներկայությամբ:

8. Նա շփվում է քեզ հետ ինչպես ընկերոջ, այլ ոչ սիրած աղջկա հետ:

9. Երբ դու փորձում ես ավելի լրջացնել ձեր հարաբերությունները, նա խուճապի է մատնվում և միանգամից հեռավորություն է պահում:

10. Նրա ընկերները ձեզ որպես զույգ չեն ընկալում:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 309 | Աղբյուր՝ Shpum.Ru | -Ավելացվել է՝ 13.01.2015/15:31
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն