22:26
14-ամյա աղջնակը կախվել է գոմում

Կիրակի օրը ժամը 17:00 սահմաններում 14- ամյա աղջնակ է ինքնասպան եղել: Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: Տատը թոռանը` Մագդային գտել է գոմում կախված վիճակում:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղջիկն ապրում էր Հրազդանում,  միկրոշրջանի 86 շենքում:

Դեպքի օրը զրուցեցինք Մարկոսյանի ընտանիքի  հարևանների հետ:  Նրանք  պատմում էին, որ ծնողները մոտ 2 ամիս առաջ մեկնել էին Ռուսաստան աշխատելու և Մագդան ու իր եղբայրը ապրում էին հորական տատիկի  հետ:  Մագդան  ամեն շաբաթ կիրակի  օրերին գնում էր մորական տատիկի տուն, որտեղ էլ էլեկտրական լարն օգտագործելով ինքնասպանության է դիմել: Թե ինչն է պատճառ դարձել նման քայլի, առայժմ անհայտ  է՝ կատարվում է հետաքննություն: Երեկ արդեն ոստիկանությունը դպրոց էր եկել՝ զրուցում էին աղջկա համադասարանցիների հետ: Կատարվածի պատճառները պարզելու համար նաեւ ուսումնասիրում են նրա «Օդնոկլասսնիկի» էջը, տանն են խուզարկություն կատարել:

Մանվել٠Արշակյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 639 | Աղբյուր՝ Hraparak.am | -Ավելացվել է՝ 19.05.2014/22:26
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն