22:35
15 եղանակ` զկրտոցից ազատվելու համար

Եթե դուք հաճախ եք տառապում զկրտոցից, ապա այդ խնդիրը պետք է լուծել: Այդ ամենի մեղավորը տատանվող նյարդն է: Ի ուրախություն բոլորի` զկրտոցի բուժումը բավականին հեշտ է, կան բազմաթիվ պարզ և հասանելի միջոցներ: Ներկայացնենք դրանցից 15-ը:

1.  Կերեք մեկ թեյի գդալ շաքարավազ, այնպես, որ շաքարավազն ընկնի լեզվի տակ:

2.  Երկու ցուցամատերը մտցրեք ականջների մեջ: Այդ տատանվող նյարդը կապված է լսողական ապարատի հետ:

3.  Ողողեք ձեր կոկորդը ջրով այնքան ժաման, քանի դեռ չի կտրվել զկռտոցը:

4.  Շնչեք թղթե տոպրակի մեջ (միայն թե ոչ շատ երկար), որպեսզի նյարդային համակարգի «ուծշադրությունը» շեղվի և զկռտոցն անցնի:

5.  Կերեք մի մեծ գդալ գետնանուշի յուղ: Կպչուն նյութի ծամելը օգնում է շնչառության կարգավորմանը:

6.  Կերեք մեկ գդալ կակաոյի փոշի: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն զկռտոցը պետք է անցնի:

7.  Ջրով լցված թղթե բաժակը փակեք ծակոտկեն թղթով և փորձեք դրա վրայից ջուր քաշել: Դուք ստիպված կլինեք ուժեղ քաշել, ինչն էլ կկտրի զկռտոցը:

8.  Մատներով բռնեք լեզուն, որպեսզի ձայնալարերի միջև միջանցքի նյարդերը կարգավորվեն:

9.  Խմեք մեկ թեյի գդալ քացախ, եթե իհարկե կարող եք: Կիտրոնի հյութը նույնպես կօգնի:

10.  Բռնեք ինչ-որ տեղից և կտրուկ առաջ թեքվեք:

11.  Որոշ մարդիկ պնդում են, որ զկռտոցից հնարավոր է ազատվել կամքի ուժով: Այնպես որ զբաղեցրեք ձեր ուղեղը ինչ-որ դժվար խնդրի շուրջ մտածելով:

12.  Արագ մի քանի կում ջուր խմեք: Կերակրափողի կանոնավոր ձգումները կկարգավորեն շնչառությունը:

13.  Փորձեք ջուր խմել բաժակի հակառակ կողմից, այսինքն բաժակի միջից: Դա դժվար է. դուք ստիպված եք ձեր գլուխը թեքել անսովոր ուղղությամբ:

14.  Վախեցեք ինչ-որ բանից. դա փորձված տարբերակ է: Իրականում դա հոգեբանորեն ազդելու ևս մի եղանակ է:

15.  Եվ վերջապես` զկռտոցից ազատում է երկար, կրքոտ համբույրը: Պարզապես փորձեք չզկրտալ մինչ համբույրը, այլապես համբուրվելու ցանկությունը կանցնի:

Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 303 | Աղբյուր՝ life.panorama.am | -Ավելացվել է՝ 29.05.2014/22:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն