
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Երեւանի Արցախի փողոցի 16-ամյա բնակիչ Պատվական Մ.-ին մեղադրվում է Էրեբունի փողոցի 22-ամյա բնակիչ Սամվել Բ.-ին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 11-ին: Պատվականն ու Սամվելը վիճել են վերջինիս շենքի մոտ: Վիճաբանության ընթացքում 16-ամյա Պատվականը դանակով երկու անգամ հարվածել է Սամվելին, ինչի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Պատվական Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 28-ին: News.am (Մանուել), ArmLur.ru | |
|