
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Անաստաս Միկոյանի արձանն արդեն մեկ ամսից ամբողջությամբ պատրաստ կլինի տեղադրման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Նա նշեց, որ արձանը տեղադրվելու է Մոսկովյան ճեմուղում, բայց դեռևս հստակ ժամկետ չկա: «Արձանը վերցված է Անաստաս Միկոյանի գերեզմանոցի հուշարձանից: Բայց իր կեցվածքով, ամբիոնում կանգնած ճառ արտահայտվելու պահին նրան պատկերումը բոլորովին հարիր չէ գերեզմանոցի քանդակին: Նորմալ կարող է ընկալվել ցանկացած հանրային միջավայրում»,- ասաց Տ. Բարսեղյանը: Գլխավոր ճարտարապետի խոսքով, գերեզմանոցի հուշարձանի կրկնօրինակից կա նաև Սանահինում՝ Միկոյանի ծննդավայրում, սակայն հարազատների հորդորով Երևանի քաղաքապետարանը որոշել է հուշարձան ունենալ նաև մայրաքաղաքում, քանի որ ոչ բոլորն են կարողանում գնալ Սանահին ու տեսնել հուշարձանը: «Անաստաս Միկոյանը հզոր, մեծամասշտաբ, խոհեմ ու հավասարակշռված քաղաքական ու հասարակական գործիչ է եղել»,- նշեց Տիգրան Բարսեղյանը: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|