
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երգչուհի Մարին ստեղծագործական տևական դադարից հետո վերսկսել է երգարվեստի ոլորտում իր աշխատանքները: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ Մարին, ով ընդամենը մի քանի օր առաջ է ավարտել ուսումը Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա մտադիր է նաև մագիստրոսի աստիճան ստանալ, սակայն՝ մեկ այլ բուհում՝ մասնագիտանալով Մարի երգչուհուն և հաղորդավարուհուն հոգեհարազատ ոլորտում: «Ուսմանն առնչվող կարևոր փուլ անցա, այնքան զբաղված էի, որ նույնիսկ տանից դուրս չէի գալիս: Երկարատև դադարից հետո երեկ միայն բեմ բարձրացա՝ որպես հանդիսավար՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի շրջանակներում»,-մեզ հետ զրույցում նշեց նա: Երգչուհու խոսքով՝ իր ստեղծագործական կյանքում նոր շրջան է սկսվել, իսկ տարվող աշխատանքների արդյունքը կերևա մի քանի ամսից. «Առաջիկայում նոր համագործակցություն է սպասվում, նոր երգեր կան, որոնց վրա աշխատում եմ, բայց փակագծերը դեռևս չեմ բացի»,-տեղեկացրեց երգչուհին: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|