
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
ArmLur.am -ը գրում է. Երեկ երեկոյան «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կայծակի հետևանքով հայր ու որդի իրար են «ձուլվել»: Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ ուժեղ կայծակի ժամանակ տան դիմաց տեղակայված էլեկտրասյան բարձր լարմամբ հեռախոսի բաց լարերը պոկվել և կայծեր են արձակել: Սրա հետևանքով քաղաքի տներից մեկում թեթև ցնցում է զգացվել, ինչը վախեցրել է տան անդամներին: Ապա հայր ու որդի կպել են իրար, և մկանների կծկման հետևանքով չեն կարողացել առանձնանալ: Այս պահին օգնության է շտապել տան կինը` Քրիստինեն, ով ուժեղ լարման հետևանքով նույնպես «ձուլվել» է նրանց, նրա ողնաշարը թուլացել է, իսկ ոտքի մատերը կապտել են: Քրիստինեն մեզ հետ զրույցում հաստատեց կատարվածը և հայտնեց, որ այժմ իրենք առողջական խնդիրներ չունեն, և ամեն ինչ լավ է: Աղբյուր՝ ArmLur.am Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|