23:01
«Գազպրոմն» սկսում է լիկվիդացնել RosUkrEnergo համատեղ ձեռնարկությունը

«Գազպրոմն» սկսում է RosUkrEnergo ընկերության լիկվիդացման գործընթացը, որն ստեղծվել է որպես ռուսական հոլդինգի և ուկրաինացի ձեռներեց Դմիտրի Ֆիրտաշի համատեղ ձեռնարկություն:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով, ընկերությունը մի քանի տարի շարունակ միջնորդ է հանդիսացել Ուկրաինա և ԵՄ երկրներ գազի մատակարարման համար:

«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հունիսի 17-ին պետք է վերանայի RosUkrEnergo AG-ի վարչական մարմիններում «Գազպրոմի» ներկայացուցիչների՝ լիկվիդացման հարցով քվեարկության մասին դիրքորոշման համաձայնեցման հարցը:
 
Բացի այդ, նախատեսվում է South Stream Transport ընկերության հավելյալ կապիտալի ավելացման մասին որոշում կայացնել, ինչպես նաև՝ համաձայնեցնել Ալեքսեյ Միլլերի, Ալեքսանդր Մեդվեդևի և Վիտալի Մարկելովի մասնակցությունը South Stream Transport վարչության մարմիններում:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 293 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 05.06.2014/23:01
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն