16:08
«Սպարտակը» հնարավոր է զրկվի եվրագավաթներում հանդես գալու իրավունքից Օզբիլիսի տրանսֆերի պատճառով.մանրամասն

Հայտնի ֆուտբոլային մենեջեր Դմիտրիյ Սելյուկը մանրամասն պատմեց իր դժգոհությունների մասին:

Նա խոսեց Օզբիլիսի տրանսֆերի մասին: Հիշեցնենք, որ Օզբիլսը Կրասնոարի «Կուբանից» տեղափոխվել էր «Սպարտակ»: Սելյուկի խոսքերով՝ դատարան կտեղափոխվի «Սպարտակի» ոչ սպորտային պահվածքը: Նա վստահեցնում է, որ «Սպարտակը» հեռացել է ֆուտբոլային ֆեյր-փլեյի կանոններից: Բացի դրանից նա ասաց, որ «Սպարտակը» հնարավոր է կրկին զրկվի եվրագավաթներում մասնակցելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ «Սպարտակը» պետք է մասնակցի եվրագավաթներին «Ռոստովի» փոխարեն:

«Հունիսի 10−20-ը ընկած ժամանակահատվածում գործը կտեղափոխվի շվեյցարական դատարան: Գիտեմ, թե ինչու է դա արել «Սպարտակը» ՝ հեռացել ֆուբոլային ֆեյր-փլեյից ու խուսափել է հարկերը վճարելուց: Իսկ Պուտինը ասաց դրա մասին.«Ուշադիր եղեք, թե որտեղ ու ինչու են վճարում գումարներ»:

«Սպարտակին» հնարավոր է զրկեն եվրագավաթներում հանդես գալու իրավունքներից: «Ռոստովը» ամեն դեպում այնտեղ չի խաղալու: Դեռ կա ժամանակ: Ցանկանում եմ ասել  «Կուբանին» ու «Սպարտակին», որ մենք չենք ուզում ավել ոչ մի եվրո: Պարզապես կարգի բերեք բոլոր փաստաթղթերը: Ձեզ տվել էինք մեկ տարի ժամանակ: Ամեն ինչ կարգի բերեք ու խնդիր չի լինի:

Ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել նաեւ Խարկովի «Մետալիստն» ու ֆրանսիական «Մոնակոն», սակայն ռուսական թիմն առաջ է անցել մրցակիցներից: Ինչու՞ ոչ մեկին չի հետաքրքրում այն փաստը, որ գնել են 8մլն.-ով, բայց փաստաթղտերում նշված է  2մլն.: Դա այն պատճառով է, որ ակումբի նախագահը հեղինակությու՞ն է:Նա պետք է պայքարի իր պատիվը պաշտպանելու համար: Ես այնպիսի փաստաթղտեր եմ ուղարկել ՌՖՊԼ, որ ողջ «Կուբանը» կարող է տեղափոխվել բանտ: Ցավող, չենք կարող խոսել հեռախոսային կապով, բայց Շվեյցարիայում պետք չի լինի զանգահարելժ»,- Սելյուկի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 461 | Աղբյուր՝ Championat.com | -Ավելացվել է՝ 07.06.2014/16:08
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն