
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երևանի 34-ամյա բնակիչ Գուրգեն Բաբայանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել Էդուարդ Ղազարյանի սպանելու համար: Armlur.am-ը տեղեկացավ, որ սպանությունը կատարվել է 2007թ. մայիսի 20-ին ժամը 20.30-ի սահմաններում, չնչին վիճաբանության պատճառով: Այս մասին հայտնում է Armlur.am-ը Այսպես` Գ.Բաբայանը իր ավտոմեքենայով Երևան քաղաքի Քաջազնունի փողոցով երթևեկելիս ձայնային ազդանշան տալու պատճառով, կարծես` սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, սկսել է հետապնդել Էդուարդ Ղազարյանի ավտոմեքենային: Ապա Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 75 և 77 շենքերի միջնամասում, հանդիպելով նշված ավտոմեքենային, իրեն ձայնային ազդանշան տալու համար պարզաբանումներ է պահանջել վարորդ Էդուարդ Ղազարյանից, որի պատճառով նրանց միջև վիճաբանություն է ծագել: Գ.Բաբայանը, օգտագործելով չնչին առիթը` ձայնային ազդանշան տալը, Է.Ղազարյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ պահվող դանակով հարվածել է վերջինիս կյանքի համար կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ հատվածին: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ հարվածի հետևանքով վնասվել է Է.Ղազարյանի ձախ առաջին կողաճառը, ձախ թոքի վերին բիլթը, կտրվել է ենթաանրակային զարկերակը: Նույն օրը ժամը 20:45-ին Էդուարդ Ղազարյանը տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ արյան սուր կորստի հետևանքով գիտակցության չգալով մահացել է: Առավել մանրամասն սկզբնաղբյուրի կայքում: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|