20:55
Ռուսաստանի առաջարկած 100 դոլարանոց գազային զեղչը ծուղակ է Ուկրաինայի համար. Յացենյուկ

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի վարաչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում հայտարարել է, որ «Գազպրոմն» Ուկրաինային առաջարկել է 100 դոլարանոց գազային զեղչ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Ըստ գազային զեղչի պայմանագրի՝ 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմելու է 385 դոլար:

«Մենք հրաժարվել ենք Ռուսաստանի այդ առաջարկից, միանգամից ուզում եմ հայտարարել, որ մենք ծանոթ ենք ռուսական ծուղակներին և չենք համաձայնի առաջարկությանը»,- հայտնել է Ուկրաինայի վարչապետը:

Յացենյուկը նշել է նաև, որ Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է ոչ թե գազային զեղչ, այլ այն, որ շուկայական գնի սկզբունքներով փոփոխություններ կատարվեն գազային պայմանագրում:

Ուկրաինական կողմի կարծիքով՝ իր համար գազի շուկայական գինը կազմում է 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար, որն Ուկրաինան վճարել է այս տարվա առաջին եռամսյակում գազ գնելիս:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 333 | Աղբյուր՝ lurer.com | -Ավելացվել է՝ 11.06.2014/20:55
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն