
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Lurer.com-ը գրում է. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Վիեննայում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի դաշնային տնտեսական պալատ, որտեղ Նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ: Հայաստանի Նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային է ներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ: Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիեննայում «Հայաստան» բազմագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացմանը ևս: Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք կմատուցի ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ այցելելով և ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին, Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ կդնի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի այցելությունը Վիեննայի Մխիթարյան միաբանություն: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|