15:26
Կտրուկ վատացել է Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը

Elq.am-ը գրում է.

«Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում:
Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը:
Երեկ, երբ մեր թղթակիցը զանգահարել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, նրան տեղեկացրել են, թե դեսպանի հետ հնարավոր չէ խոսել, նա տեղում չէ և ևս մեկ շաբաթ էլ տեղում չի լինելու, և նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 451 | Աղբյուր՝ Elq.am | -Ավելացվել է՝ 12.06.2014/15:26
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն