13:00
Բրազիլիան առաջին միավորները վաստակեց

Երեկ Սան-Պաուլուի «Արենա Կորինտիանս» մարզադաշտում ավարտվեց ԱԱ-2014-ի առաջին հանդիպումը: Մրցում էին Բրազիլիայի ու Խորվաթիայի ընտրանիները:
Հանդիպումը բավականին վատ սկսվեց բրազիլացիների համար: 11 րոպեին խառնաշփոթ իրավիճակում ինքնագոլի հեղինակ դարձավ Մարսելոն: Նշեմ այս խաղի իմ կարծիքով` բավականին վատ մրցավարությունը: Բրազիլիան նույնպես չկարողացավ իրեն վայել հանդիպում ցուցադրել: Սակայն Նեյմարի ջանքերով հաշիվը հավասարվեց: Իհարկե, Բրազիլիայի հավաքականը ուներ գնդակին  տիրելու առավելություն, բայց խորվաթները բավականին սուր էին գրոհում: 

71-րդ րոպե: Վտանգավավոր իրավիճակ խորվաթների դարպասի մոտ: Ֆրեդն ընկանում է  ընկնում է Լովրենի հետ պայքարում , իսկ մրցավարը, իմ կարծիքով` սխալմամբ ցույց է տալիս 11մետրանոց նշակետը: Այո, կար հպում Ֆրեդի հետ պայքարում, բայց հպումն առիթ չեղավ նրան, որ Ֆրեդը տապալվեր գետնին: Այնուամենայնիվ Յուիտի Նիսիմուրան 11 մետրանոց նշանակեց: Յուրահատուկ ոճով իրացրեց Նեյմարը: Խաղավերջում տանջահան եղած խորվաթները նետվել էին գրոհի ու բաց թողեցին հերթական հակագրոհը: Աչքի ընկավ Օսկարը: 

Բրազիլիա-Խորվաթիա` 3:1

Գոլեր` Մարսելո (11) ինքնագոլ, Նեյմար (30), (71), Օսկար (90):

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 376 | Աղբյուր՝ ArmLur.ru | -Ավելացվել է՝ 13.06.2014/13:00
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն