
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է Հոլանդիայի դեմ հանդիպման մասին՝ թիմի պարտության մեղքը վերցնելով իր վրա: «Մենք պետք է հանգստանանք, հաղթահարենք ստեղծված իրավիճակը եւ Չիլիի դեմ հանդիպմանը դաշտ դուրս գանք այնպիսի տրամադրվածությամբ, ինչպես եզրափակչին: Մենք ներողություն ենք խնդրում, եւ առաջին հերթին՝ ես: Մեր երկրպագուներն իրավունք ունեն մեզ քննադատել: Խոստովանում եմ՝ ես նորմալ վիճակում չէի: Մեր բախտը չբերեց, եւ առաջին մեղավորը ես էի: Ես բավականաչափ փորձառու եմ եւ կկարողանամ բոլոր քննադատություններին դիմակայել: Մենք պետք է այս ամենից գլուխ հանենք»,_ նշել է Կասիլիասը: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային տուրի մեկնարկային խաղում Իսպանիայի հավաքականը 5:1 հաշվով պարտվեց Հոլանդիային: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|