10:29
Չինաստանում ջրհեղեղից մոտ 60.000 մարդ է տուժել

Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում մոտ 57.500 մարդ է տուժել ջրհեղեղների հետևանքով, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով ջրհեղեղների և երաշտի վերահսկման տեղական ծառայությանը:
 
Նշվում է, որ ջրհեղեղները վնաս են հասցրել նաև բերքին՝ 4,6 հազար հեկտար տարածքով արտերում: Հուայհուա քաղաքում խաթարվել է տրանսպորտի, էլեկտրահաղորդման լարերի աշխատանքը, վնասվել են տեղի տներն ու ջրամբարները:
 
Իսկ տեղումներն այս շրջանում չեն դադարի և կշարունակվեն մինչև հունիսի 19-ը, նախազգուշացրել են օդերևութաբանները:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 352 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 18.06.2014/10:29
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն