01:09
Սուարեսի դուբլն Անգլիային գրեթե դուրս թողեց պայքարից. Ուրուգվայ-Անգլիա` 2:1 (տեսանյութ)

Սան-Պաուլուի «Արենա Սան-Պաուլու Կորինտիանս» մարզադաշտում կայացավ Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի հերթական հանդիպումը: D խմբում պայքարում էին Ուրուգվայի ու Անգլիայի հավաքականները, որոնք առաջին տուրում պարտվել էին համապատասախանաբար` Կոստա Ռիկային և Իտալիային:

Խաղի 39-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով վերջերս է ապաքինվել ծնկի վնասվածքից, Էդինսոն Կավանիի փոխանցումից հետո առաջ մղեց իր թիմին: Առաջին կեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսում թիմերը մեկական գնդակ խփեցին: Նախ 75-րդ րոպեին Ուեյն Ռունին հավասարեցրեց հաշիվը` խփելով Աշխարհի առաջնություններում իր առաջին գոլը, ապա 10 րոպե անց Սուարեսը դուբլ ձևակերպեց:

Այսպիսով, D խմբում Իտալիան, Կոստա Ռիկան և Ուրուգվայը վաստակել են 3-ական միավոր, սակայն առաջին երկուսը դեռ մեկ խաղ պակաս են անցկացրել, Անգլիան միավոր չունի և հետևաբար գրեթե հնարավորություն չունի դուրս գալու մրցաշարի 1/8 եզրափակիչ: Խմբային փուլի վերջին տուրում Անգլիան մրցելու է Կոստա Ռիկայի, Ուորւգվայը` Իտալիայի հետ:

Ուրուգվայ-Անգլիա` 2:1

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 423 | Աղբյուր՝ Allsport.am | -Ավելացվել է՝ 20.06.2014/01:09
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն