
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դեռ երեկ Պորոշենկոն հայտարարեց, որ միակողմանիորեն կարճաժամկետ հրադադար էր հայտարարում, իսկ այսօր արդեն մինչ օրս եղած ամենախոշոր ռազմական գործողությունն է սանձազերծում: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Պավել Գուբարևը Вконтакте սոցցանցի իր էջում հայտնել է, որ ուկրաինական զորամիավորումները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ մի քանի տասնյակ տանկերի ու զրահամեքենաների, հրետանու ու օդուժի կիրառությամբ և առավոտվանից սկսված մարտերի արդյունքում ապստամբները վերջնականապես շրջապատման մեջ են հայտնվել: Կարելի է ենթադրել, որ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը մտնում է զարգացման նոր փուլ: Այն բնավ էլ չի ավարտվելու, որովհետև անգամ եթե հիմա ոչնչացնեն շրջապատման մեջ հայտնված բոլոր ապստամբերին և իրենց պարագլուխներին, դա միայն ավելի կսաստկացնի առճակատումը հարավ-արևելքի ու մնացած Ուկրաինայի միջև, իսկ ամեն սպանված ապստամբին կփոխարինեն երկու նորը, քանի որ քաղաքացիական պատերազմի բերած պատճառներից ոչ մեկը չի լուծվել, այլ ավելի է խորացվում: Չնայած, կարող է այնպես լինել, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, դադարի սպասողական դիրքորոշում ցուցաբերելը ու անցնի վճռական գործողությունների, առավել ևս, որ տարբեր լրատվամիջոցներ՝ ուկրաինական ու ռուսական, ինչպես նաև յութուբյան օգտատերեր, հայտնում են, որ Ուկրաինայի ուղղությամբ տանող մայրուղիների վրա ռուսական բանակի հսկայական շարասյուներ են, որոնց ձգվածությունը որոշ դեպքերում 10-15 կիլոմետր է կազմում: Կարելի է եզրակացնել, որ ռուսական բանակը կազմ-պատրաստ սպասում է վերջնական հրամանին: Մյուս կողմից, եթե անգամ ռուսները չներգրավվեն, ապա Ուկրաինայի իշխանություններն ու բանակը, միևնույնն է, ոչ մի շանս չունեն վերջնական կարգուկանոն հաստատելուն, որովհետև Լուգանսկի ու Դոնեցկի պես մեծ քաղաքները վերահսկելու համար պետք է ավելի շատ զորք, քան կա այսօր, իսկ եթե հաշվի առնենք, որ պայքարի օջախների աշխարհագրությունն ավելի մեծ է, ապա այս ամենը սպառնում է վերածվել պերմանենտ մսաղացի, որտեղ կողմերից և ոչ մեկը չի կարող ինքնուրույն լիակատար առավելության հասնի: Игорь Стрелковсегодня в 14:03 Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|