12:53
Հայ-ադրբեջանական սահմանին երկու հայ զինծառայող է զոհվել. NEWS.am

News.am-գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ եւ այսօր երկու զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում, մյուսը՝ Արարատի մարզում: Զոհված զինվորների անունները դեռ հայտնի չեն:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նախնական վարկածով զինվորները զոհվել են հակառակորդի գնդակից:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 731 | | -Ավելացվել է՝ 20.06.2014/12:53
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն