21:19
Որքան աղտոտ է օդը, այնքան վատ է աշխատում մարդու ուղեղը. գիտնականներ

Araratnews.am-ը գրում է.

Ավտոմեքենաների արտադրած գազերը և օդի աղտոտման այլ աղբյուրները արագացնում են տարեց մարդկանց մտավոր հնարավորությունների նվազման գործընթացքը: Կալիֆորնիայի բնակչության առողջության և բիոժողովրդագրության կենտրոնը և Անդրուսի ծերաբանության կենտրոնը որոշել են ուսումնասիրել այս խնդիրը՝ որպես հիմք ընդունելով 1986թ.-ից ի վեր հավաքագրված տեղեկատվությունը:
Գիտնականներին հետաքրքրել է 780 մարդկանց վիճակն, ովքեր 2001-2002թթ.-ին 55 և ավելի տարեկան են եղել: 90-ականների վերջին մասնագետները սկսել են չափել աղտոտող մասնիկների խտությունն այնտեղ, որտեղ ապրել են ուսումնասիրության մասնակիցները: Մտավոր ունակությունները գնահատվել են հիշողության թեստերի և մաթեմատիկայի օգնությամբ: Ինչպես հաղորդում է MedDaily-ը՝ գնահատականը ստացվում էր թույլ տված սխալների քանակով:
Պարզվել է, որ աղտոտող մասնիկների միջին խտությունը կազմել է 13,8 միկրոգրամ/քառակուսի մետր: Սա այն դեպքում, որ օդում մասնիկների առկայության թույլատրելի առավելագույն սահմանը ընդհամենը 12 միկրոգրամ է: Եթե մարդիկ ապրել են վայրերպւմ, որտեղ աղտոտումը կազմել է 15 միկրոգրամ և ավել, ապա նրանց սխալները 1,5 անգամ ավելի են եղել, այն մարդկանց մոտ, ովքեր ապրել են մինչև 5 միկրոգրամ աղտոտմամբ միջավայրում:
Հայտնի է, որ 2,5 միկրոն և ավելի փոքր չափով մասնիկները կարող են թափանել թոքեր, արյան, ինչպես նաև անոթների միջոցով նաև գլխուղեղ:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 317 | Աղբյուր՝ AraratNews.am | -Ավելացվել է՝ 21.06.2014/21:19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն