
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրը շարունակեցին Արգենտինայի և Իրանի հավաքականները: F խմբում մրցող այս թիմերը պատմության մեջ ընդամենը մեկ անգամ էին հանդիպել: Թեև Արգենտինան կարգով, փորձառությամբ, տիտղոսներով անհամեմատ վեր է Իրանի հավաքականից, սակայն չի կարելի ասել, որ դաշտում արգենտինացիները բացարձակ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ: Երկու թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար, ու դա ակնհայտ էր դարպասներին կատարած հարվածներից: Այնուամենայնիվ, հանդիպման միակ գոլը գրանցվեց 91-րդ րոպեին. Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի գոլը հաղթանական էր: Այս խաղից հետո Արգենտինան ունի 6 միավոր և միանձնյա գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, Իրանը ունի 1 միավոր, իսկ խմբի մյուս թիմերը` Նիգերիան ու Բոսնիա և Հերցեգովինան տուրի շրջանակում իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել: Արգենտինա-Իրան` 1:0 Գոլը` Մեսսի 91 Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|