01:09
ԳԵՐՄԱՆԻԱ - ԳԱՆԱ՝ 2:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեղի ունեցավ Աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիա-Գանա մրցավեճը: Լարված եւ դիտարժան պայքարում անցած խաղում հաղթող չգտնվեց:     

Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ: Երկրորդում Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն: Այս գոլից հետո Գանայի ընտրանին երկու գոլ խփեց եւ հաշիվը մեծացնելու հնարավորություն ուներ, սակայն գործեց ֆուտբոլային չգրված օրենքներից մեկը եւ փոխարինման դուրս եկած Միրոսլավ Կլոզեն հավասարեցրեց հաշիվը՝ աշխարհի առաջնություններում խփելով իր 15-րդ գոլը եւ այդ ցուցանիշով հավասարվելով բրազիլացի Ռոնալդոյին:

Գերմանիա – Գանա՝ 2:2

 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 449 | Աղբյուր՝ ArmSport.m | -Ավելացվել է՝ 22.06.2014/01:09
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն