11:46
Գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել կարմիր գինու և շոկոլադի մասին

Life.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի, Իսպանիայի և Իտալիայի մի խումբ գիտնականներ Բալթիմորի համալսարանից Ռիչարդ Սեմբայի գլխավորությամբ հրապարակել է իննամյա ուսումնասիրության արդյունքները, որին մասնակցել են Իտալիայի Կյանտի շրջանի բնակիչները:  Նրանց աշխատանքն ապացուցում է, որ կարմիր գինու, շոկոլադի, որոշ պտուղների և արմատների կազմի մեջ մտնող ռեսվերատրոլ հակաօքսիդանտի և մարդու կյանքի տևողության միջև որևէ կապ չկա: Մինչ այժմ համարվում էր, որ հենց այս նյութի շնորհիվ է, որ Ֆրանսիայի ու Եվրոպայի հարավային շրջանների բնակիչների շրջանում, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում, սակայն համեմատաբար ցածր է սրտանոթային հիվանդությունների թիվը:

Փորձի սկզբում մասնակիցները ֆիզիկական ամբողջական հետազոտում են անցել, որոնց տվյալները գրանցվել են: Գրանցվել են նաև այնպիսի տվյալներ, ինչպիսիք են մասնակիցների կրթությունը, արդյոք ծխում են և արդյոք գինի են խմում:  Պարբերաբար մասնակիցները նաև արյան անալիզ են հանձնել, որպեսզի հնարավոր լինի ստուգել ռեսվերատրոլի մակարդակը:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ ռեստվերատրոլի բարձր մակարդակը որևէ առնչություն չունի կյանքի տևողության հետ, մինչդեռ ծխողների կյանքն իրապես կրճատվում է: 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 539 | | -Ավելացվել է՝ 22.06.2014/11:46
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն