
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Իսպանիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մունդիալ 2014-ի խմբային փուլի վերջին տուրի` Ավստրալիայի հավաքականի դեմ խաղին: Թիմի հերթական մարզման ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: «Canal Futbolista»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գոհ չի եղել Սես Ֆաբրեգասից: Վերջինս դանդաղ է գործել, աչքի չի ընկել մարզվելու ցանկությամբ, և մարզիչը որոշել է նրան հեռացնել մարզումից: Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի համար առաջիկա խաղը վերջինն է Մունդիալ 2014-ում, քանի որ պարտվելով Հոլանդիայի (1:5) և Չիլիի (0:2) հավաքականներին` իսպանացիները զրկվեցին 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|