00:06
«Եկել եմ, որ ինձ ծեծեն, տանեն ոստիկանություն». Հովհաննես Ազոյան (VIDEO)

1in.am-ը գրում է.

«Երեկ ինձ շատ մտահոգեց ոստիկանների պահվածքը, հիմա եկել եմ, որ ինձ ծեծեն, տանեն ոստիկանություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը, որը եկել էր՝ միանալու Աֆրիկյանների շենքի համար պայքարողներին:

Նա նշեց, որ Աֆրիկյանների խնդրին թեև ծանոթ չէ, բայց գիտի, որ հինավուրց շենք է, ունի ճարտարապետական նշանակություն, և իր ցանկություն է, որ այն պահպանվի:

Նա նաև նշեց, որ շենքի տարածքն այսպես կեղտոտ հնարավոր չէ թողնել, և եթե ուզում են հյուրանոց կառուցել, պետք է այնպես սարքեն, որ հնի հետ համահունչ և գեղեցիկ լինի:

«Եթե կա հինը՝ ինչո՞ւ այն քանդել»,- հարցնում է Հովհաննես Ազոյանը՝ հավելելով, որ ինքը հեծանիվ է քշում, և եկել է կանգնելու հեծանիվ քշող մարդկանց կողքին:

«Ես ուզում եմ՝ բողոքի ակցիաները, որ անում են մեր քաղաքացիները, կազմակերպվեն շատ կոռեկտ՝ առանց վատ լեքսիկոնի, առանց հայհոյելու, մենք պետք է բարձր կոռեկտություն դրսևորենք, որպեսզի ոստիկաններին խոսելու որևէ հնարավորություն չտանք, իսկ եթե դրանից հետո ոստիկաններն իրենց կպահեն այնպես, ինչպես երեկ պահեցին, ուրեմն մենք ոստիկանություն չունենք, դա ոստիկանություն չէ»,- ասաց նա:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ տեսահոլովակներ | Դիտումներ՝ 599 | Աղբյուր՝ 1in.am | -Ավելացվել է՝ 25.06.2014/00:06
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն