
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ավստրալիայում 28-ամյա կինը մահացել է էլեկտրականությունից USB էժան լիցքավորող սարքավորման պատճառով, հաղորդում է «Agence France-Presse»-ը: Ծագումով ֆիլիպինցի Շերլին Էն Ալդեգերին մահացած են հայտնաբերել Հոսֆորդ քաղաքի իր բնակարանում Ավստրալիայի հարավում: Կինն ականջակալներով էր՝ նոութբուքը ձեռքին: Նրա կրծքին եւ ականջներին ոստիկանները այրվածքներ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ Շերիլն էլեկտրական ցնցում է ստացել հեռախոսով խոսելու ընթացքում: Այն միացած էր լիցքավորման սարքին USB-լարի օգնությամբ: Միաժամանակ էլեկտրականությանն էր միացած նաեւ համակարգիչը:Փորձագետների խոսքով՝ կնոջ մարմինը ողբերգական զուգադիպությամբ դարձել է էլեկտրական հաղորդիչ: Ինչպես հաղորդում են Ալդեգերի ընկերները, USB-լարը նա գնել էր Սիդնեյում՝ 4,95 դոլարի դիմաց, հայտնում է «Lenta.ru»-ն:Ավստրալիա ֆիլիպինուհին ժամանել էր կես տարի առաջ: Մելբուրնում նա ավարտում էր բուժաշխատակիցների վերապատրաստումները: Առաջիկայում նա պատրաստվում էր սկսել աշխատել Գոսֆորդի հոսպիտալում: Խանութի սեփականատիրոջը, որտեղից նա գնել է սարքը, սպառնում է 875 հազար դոլար տուգանքից մինչեւ երկու տարի ազատազրկում: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|