
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Allsport.am-ը գրում է. Գաղտնիք չէ, որ ֆուտբոլում պաշտպաններն ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից չեն։ Ռեկորդային գումարները ծախսվում են հիմնականում կիսապաշտպանների և հարձակվողների վրա, սակայն այս տարի միանգամից մի քանի խոշոր գործարքներ բարձրացրին այս գոտում խաղացող ֆուտբոլիստների արժեքը։ Շաբաթներ առաջ գրանցվեց ռեկորդ. առաջին անգամ պաշտպանի համար վճարվեց 50 մլն ֆունտ։ Բրազիլացի Դավիդ Լուիսն այդ գումարի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն»։ Պատմության մեջ երկրորդ թանկարժեք պաշտպանը ևս Բրազիլիայի հավաքականն է ներկայացնում։ Եվ վճարողը կրկին «ՊՍԺ»-ն է, այս անգամ՝ «Միլանին»։ Տյագո Սիլվան «ռոսոներիների» կազմից տեղափոխվեց փարիզյան ակումբ 35 մլն ֆունտի դիմաց։ Երեկ գրանցվեց պաշտպանի ևս մեկ տրանսֆեր, որն իր արժեքով երրորդն է. Լյուկ Շոուն «Սաութհեմփթոնից» համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։ Նրա համար վճարվել է 30 մլն։ Ռիո Ֆերդինանդի՝ «Լիդսից» «Ման. Յունայթեդ» տեղափոխվելը դեռևս չորրորդ ամենաթանկ գործարքն է մնում պաշտպանների տեղափոխության ցանկում։ Ֆերդինանդին գնահատել էին 29.1 մլն ֆունտ։ Հինգերորդը Մարկինյոսի՝ «Ռոմայից» «ՊՍԺ» տեղափոխությունն է. փարիզցիների գանձարանն այդ գործարքից հետո թեթևացել է 27 մլն ֆունտով։ Ինչպես տեսնում ենք, ամենաշատ գումարները պաշտպանների վրա ծախսել են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «ՊՍԺ»-ն։ Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|