
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել Beeline-ին, VivaCell-MTS-ին և Orange Armenia-ին տրամադրել նոր տարածաշրջանային կոդեր: Նշված բջջային օպերատորներին տրամադրվել են հետևյալ տարածաշրջանային կոդերը՝ Orange Armenia՝ 041, Beeline՝ 043 և VivaCell-MTS՝ 049: Փաստորեն այս որոշումից հետո բջջային օպերատորները կունենան հետևյալ կոդերը՝ Beeline - 091, 096, 099 և 043 Նոր կոդերի տրամադրման պայմանների համաձայն՝ նախորդ կոդերը պետք է օգտագործված լինեն 60 տոկոսով: Սակայն նոր կոդերի տրամադրման այս որոշումը ավելի շատ կապված է MNP ծառայության գործարկման հետ, քան օպերատորների մոտ գոյություն ունեցող տարածաշրջանային կոդերի լրացման հետ: Հայաստանում MNP-ի ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ից: Այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսահամարի փոփոխության անցում կատարել մեկ բջջային օպերատորից մյուսին: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|