10:09
Միգել Էրերա. Մրցավարը պետք է տուն վերադառնա

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան կարծում է, որ Հոլանդիայի դեմ 1/8 եզրափակչում իր հավաքականի կրած պարտության մեջ մեղքի իր բաժինն ունի մրցավարը:

«Հեռանում ենք, որովհետև մեր ձեռքերում չէր մնալը: Եթե քեզ հիանալի գոլ են խփում, ոչինչ չես կարող անել, սակայն այսօր պատճառը մրցավարի սխալ որոշումն էր: Հուսով ենք, որ նա այս խաղից հետո տուն կվերադռնա: Նա չպետք է շարունակի իր աշխատանքը»,-Էրերայի խոսքերն է մեջբերում «AS»-ը:

Ըստ Մեքսիկայի գլխավոր մարզչի՝ խաղավերջում 11-մետրանոց նշանակելու մրցավարի որոշումն անհիմն էր:

«Նա հորինեց 11-մետրանոցը: Հոլանդիան չդադարեց պայքարել և մրցավարի օգնությամբ այնպիսի արդյունք գրանցեց, որը նրան հաջորդ փուլում հանդես գալու հնարավորություն է տալիս»,-ասել է Էրերան:

Հոլանդիայի հավաքականը Մեքսիկայի նկատմամբ հաղթանակ տարավ 2-1 հաշվով և կշարունակի պայքարը Աշխարհի առաջնությունում:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 459 | Աղբյուր՝ Allsport.am | -Ավելացվել է՝ 30.06.2014/10:09
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն