22:39
25 հետաքրքիր փաստ մարդու մասին

 

1. Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, որ կարող է ուղիղ գիծ գծել:

2. Մարդու ողջ կյանքի ընթացքում մազերն աճում են 725 կմ:

3. Շիկահերների մոտ մորուքն ավելի արագ է աճում, քան սևահերների:

4. Գլխով պատին հարվածելով՝ մեկ ժամում կարելի 150 կալորիա կորցնել:

5. Մարդու ողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր մատը ծալվում է մոտ 25 միլիոն անգամ:

6. Տղամարդիկ թզուկ են համարվում 130 սմ-ից պակաս հասակ ունենալու դեպքում, իսկ կանայք՝ 120 սմ-ից պակաս:

7. Ոսկորների բաղադրության 50 տոկոսը ջուր է:

8. Մարդու օրգանիզմում բնակվող բոլոր բակտերիաների ընդհանուր քաշը մոտ 2 կիլոգրամ է:

9. Գլխուղեղում մեկ վայրկյանում 100,000 քիմիական ռեակցիա է կատարվում:

10. Երեխաները ծնվում են առանց ծնկային թասերի, դրանք հայտնվում են 2-6 տարեկանում:

11. Բարակ աղիի երկարությունը մոտ 2,5 մետր է, իսկ մահից հետո հասնում է 6 մետրի:

12. Տղամարդիկ քրտնում են 40 տոկոսով ավելի, քան կանայք:

13. Աջ թոքը ավելի շատ օդ է տեղավորում, քան ձախը:

14. Հասուն մարդն օրական շնչում և արտաշնչում է մոտ 23,000 անգամ:

15. Մարդու աչքը տարբերակում է մոտ 10,000,000 գունային երանգ:

16. Մարդու բերանում կա մոտ 40,000 բակտերիա:

17. Բաց աչքերով փռշտալ անհնար է:

18. Կանայք աչքերը թարթում են մոտ երկու անգամ ավելի, քան տղամարդիկ:

19. Մարդու օրգանիզմի ամենուժեղ մկանը լեզուն է:

20. Մարդու սիրտը մեկ տարվա ընթացքում բաբախում է մոտ 36,800,000 անգամ:

21. Կապույտ աչքերով մարդիկ ցավի նկատմամբ ավելի զգայուն են, քան բոլոր մյուսները:

22. Ձեռքերի եղունգները մոտ 4 անգամ ավելի երկար են աճում, քան ոտքերինը:

23. Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտ 1000 անգամ:

24. Ժպտալիս աշխատում է 17 մկան:

25. Հասուն մարդու մարմնում նյարդերի երկարությունը կազմում է մոտ 75 կմ:

Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 309 | Աղբյուր՝ life.panorama.am/ | -Ավելացվել է՝ 29.05.2014/22:39
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն