16:38
33-ամյա տղամարդը մահացել էր դաժան ծեծի հետեւանքով

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկում երիտասարդ է մահացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, 1981 թ. ծնված Արա Թադեւոսյանը մարմնական վնասվածքներով եկել է տուն եւ հարազատներին հայտնել, որ անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել:

Մայիսի 5-ին, ժամը 09.00-ին, Ա. Թադեւոսյանի առողջականի վիճակը վատթարացել էր եւ մինչեւ շտապօգնության ժամանելը նա մահացել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 5-ին Նազարբեկյան թաղամասի թիվ 7 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Ա. Թադեւոսյանին ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել 1974 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Արմեն Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 498 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 08.05.2014/16:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն