
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Շատ կարծիքներ և թյուր պատկերացնումներ կան գրիպի և մրսածության մասին։ Սակայն, դրանցից շատերը հորինվածք են: Ասում են` գրիպի ժամանակ չի կարելի մարմնամարզություն անել: Իրականում, եթե դադարեք ձեր մարզումները, հիվանդությունն ավելի կձգձգվի: Թեթև և չափավոր վարժությունները կբարձրացնեն ձեր իմունային համակարգի աշխատունակությունը: Երկրորդ` հավի ապուրը պայքարում է մրսածության դեմ: Հավի ապուրը հիվանդ ժամանակ անպատճառ կօգնի: Այն արյան մեջ ընկճում է որոշ սպիտակ բջիջների շարժումն, ինչն էլ ճնշում է մրսածության ախտանշանները: Ավելին, հավի ապուրի սովորական բաղադրիչները՝ գազարը, սոխը, սխտորը, նեխուրը հարուստ են A, D վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով և կալիումով, ինչը ստիպում է իմունային համակարգին ամբողջ ուժով աշխատել: Երրորդ` մտածելը, թե հարբուխը ձեռք է բերվում սառը եղանակին, սխալ է: Սառը եղանակը հարբուխ չի առաջացնում, այն առաջացնում է վիրուսը: Այնպես է ստացվել, որ ռինովիրուսը գերակշռում է ձմեռային ամիսներին: Իրականում, հարբուխն ավելի շատ ախտահարում է փակ տարածություններում, որտեղ առկա է մարդկանց (եւ նրանց բացիլների) մեծ քանակի կուտակում: Չորրորդ` այն, որ կաթնամթերքն ուժեղացնում է գրիպի ախտանշանները, գրեթե ճիշտ է: Քթի փակվածությունը ձեզ ստիպում է բերանով շնչել, ինչի հետևանքով կոկորդը դառնում է կարմիր և գրգռված: Հեղուկը ճնշում է գրգռվածությունը, բայց կաթը խիտ է և պատում է կոկորդն ու ավելի ճնշում այն: Դա չի նշանակում, որ պետք է խուսափել կաթնամթերքից: Դուք կարող եք ուտել ձեր յոգուրտը, պանիրը եւ նաեւ կաթ խմել, ուղղակի այդ ամենից հետո ջուր կամ հյութ խմեք: Hetaqrqire.com (Մանուել), ArmLur.ru | |
|