Հնգամյա Մարիամը տառապում է ուղեղի կաթվածով, իսկ ծնողներն ի վիճակի չեն Հայաստանում ու Հայաստանից դուրս լուծելու նրա առողջական խնդիրները: Երեխան չի կարողանում ինքնուրույն քայլել: Երեխայի մայրը՝ Կարինե Ադյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ բազմիցս դիմել են համապատասխան պետական կառույցներին, սակայն երեխայի առողջական հարցերը լուծելու համար արձագանք չեն ստացել: Տարեկան մեկ-երկու անգամ երեխան պետպատվերով վերականգնողական կուրս է անցնում Արաբկիր բժշկական կենտրոնում, սակայն, ինչպես մայրն է ասում, դա շատ քիչ է և արդյունք չի տալիս:
“Մարիամը ծնվել է անհաս, բժիշկներն ախտորոշեցին մանկական ուղեղի կաթված: Տարեկան մեկ-երկու անգամ պետպատվերով անցկացնում են ֆիզիոթերապիայի կուրս՝ 28-30 պարապմունք, բայց անցած 4,5 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չենք հասել, այն դեպքում, երբ ֆիզիոթերապիայի հետ մեկտեղ գնացել ենք ջրային և հիպոթերապիաների”,- պատմեց երեխայի մայրը:
Երեխայի հայրը առաջին կարգի հաշմանդամ է, ընտանիքը չունի սեփական բնակարան, որպեսզի վաճառեն ու լուծեն երեխայի առողջական խնդիրները:
Կարինե Ադյանը նշեց, որ իրենք հետաքրքրվել են ու պարզել, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի կլինիկայում նմանօրինակ հիվանդությունները արդյունավետ բուժում են, կլինիկայից բուժման 90 տոկոսանոց երախշիք են տվել: Սակայն Քյոլնի կլինիկայում բուժման 4 շաբաթ տևողությամբ կուրսի արժեքն ավելի քան 30 հազար եվրո է:
“Մարիամիկը երկու տարուց պետք է գնա դպրոց, ես մենք շատ ենք ուզում, որ իր ոտքով գնա”,- ասում է մայրը:
Երեխայի ծնողները օգնության կարիք ունեն, բուժման համար բացվել են հաշվեհամարներ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել հնգամյա Մարիամին, կարող են փոխացում կատարել հետևյալ հաշվեհամարներին.
Արարատբանկ՝ AMD` 1510021229930100, EUR` 151002122993014
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |