
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետ նշանակվեց 2008 թ.ապրիլի 9-ին: Մինչեւ վարչապետ դառնալը Տիգրան Սարգսյանը 10 տարի Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ էր: Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը 2008-ի ապրիլի 10-ին էր: Այդ օրը գործադիրը 14 որոշում ընդունեց:
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո` Տիգրան Սարգսյանի առաջին անհատական որոշումը վերաբերում էր փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում Հարկային օրենսդրության եւ վարչարարության կատարելագործման միջոցառումներին: Այն վերաբերում էր հարկային, հաշվառման և վարչարարական ընթացիկ խնդիրների կարգավորմանը, այդ ոլորտի զարգացման միջոցառումների իրականացմանը
2012-ին Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում ապրիլի 19-ին Տիգրան Սարգսյանը կրկին վերանշանակվեց վարչապետի պաշտոնում:
«Տիգրան Սարգսյանը Նախագահի` 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է: Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանը մնաց 6 տարի:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|