19:38
7 բան, որ չի դադարում զարմացնել հայ տղաներին

NEWS.am  STYLE-ը երիտասարդ տղաների շրջանում հարցում է անցկացրել, թե ի՞նչը չի դադարում զարմացնել իրենց, աղջիկների վարվելակերի մեջ:

Այսպիսով՝ ձեզ ենք ներկայացնում առավել շատ հնչած պատասխաները՝

 

1. Շատ տղաների զարմացնում է, թե ինչպես են աղջիկները բարձրակրունկներով կարողանում քայլել, անգամ՝ վազել:

2. Տղաներին զարմացնում է, թե աղջիկները ինչպես են կարողանում իրենց փոքրիկ պայուսակում հազարավոր իրեր տեղավորել: Բացի այս նրանք զամանում են, թե ինչպես է աղջիկը կարողանում իր մեծ պայուսակից ինչ-որ փոքրիկ աննշան իր արագ հանել:

3. Շատ աղջիկներ, իրենց թարթիչները քսելիս, բերանը ակամայից բացում են: Տղաներ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

4. Տղաներին զարմացնում է, թե ինչպես են կարողանում աղջիկները իրենց հոնքերը հանել: Դրա պատճառն այն է, որ տղաների համար մանր ցավը ավելի անտանելի է, քան սուր ցավերը:

5. Տղաներին զարմացնում է, թե ինչու են աղջիկները կարճ կիսաշրջազգեստ հագնում եւ անընդհատ ուղղում՝ մի փոքր իջացնելով:

6. Տղաներին զարմացնում է, թե ինչու են աղջիկները գրեթե միշտ իրենց ասածը այլ կերպ ընկալում:

7. Տղաներին զարմացնում է, որ շատ աղջիկներ, հետեւելով նորաձեւության թելադրանքին, մոռանում են իրենց հայելու մեջ նայել:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 338 | Աղբյուր՝ style.news.am | -Ավելացվել է՝ 26.04.2014/19:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն