00:05
8-ամյա տղան ավտոբուս է առևանգել

Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում 8 տարեկան երեխան մարդատար ավտոբուս է առևանգել։

Քաղաքային ավտոընկերություններից մեկի վարորդն ավտոբուսով տուն ընդմիջման է եկել։ Մեքնայից դուրս գալուց նա բանալին վերցնել մոռացել է։ Ավտոբուսի մոտով անցնելիս երեխան նստել է ղեկին, միացրել շարժիչը կարողացել է հասնել հարևան փողոց, որտեղ կայանել է այն գազոնի վրա։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով շրջանի ՆԳՆ վարչությանը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 408 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 09.05.2014/00:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն