
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար մենամարտում կարողացավ հաղթել 35-ամյա սերբ բռնցքամարտիկ Նիկոլա Սյեկլոչային (26-2, 8 նոկաուտ): 12 ռաունդ տեւած մենամարտից հետո ռինգի մրցավարները հաշվեցին երկու բռնցքամարտիկների վաստակած միավորները (116:113, 116:112, 119:110) եւ հաղթող ճանաչեցին Արթուր Աբրահամին: Այսպիսով, Աբրահամը կարողացավ պաշտպանել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր Ռոբերտ Շտիգլիցին հաղթելու շնորհիվ: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|