19:20
Ադրբեջանն առիթը բաց չթողեց Հայաստանի դեմ Կոնչիտայով սև PR անելու

 

«Եվրատեսիլ 2014»-ում հաղթած Ավստրիայի սկանդալային ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը արժանացավ լայն լսարանի քննադատությանը: Թեև Հայաստանում sms քվեարկության արդյունքներով այս երգիչը (կամ երգչուհին) երկրորդ տեղում էր, հայ հասարակությունը չի դադարում սոցցանցերում և էլեկտրոնային լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում քննադատել նրան: Հայերիս համար կարծես ապտակ լիներ վիքիպեդիայում տարածված տեղեկությունը, թե Կոնչիտայի հայրը հայ է:

 

Հաշվի առնելով, որ «վիքիպեդիան» ազատ հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է լրացումներ, փոփոխություններ անել, ըստ այդմ՝ այն տեղեկության հուսալի աղբյուր չէ, PressIdent.am-ը փորձեց գնալ տարածված տեղեկության հետքերով: Պարզվում է՝ Կոնչիտայի պաշտոնական էջերում որևէ տեղեկություն չկա այն մասին, որ նրա հայրը հայ է:  Ավելին՝ այսօրինակ հրապարակումներ կան միայն ադրբեջանական կայքերում (դրանք չեն թվարկում զուտ միայն հայտնի պատճառներով), որտեղ էլ գրվել է իբր Կոնչիտայի հոր հայ լինելու մասին հայտնել են հենց հայկական լրատվամիջոցները: «Հայերը պատիվ են համարել «իրենցով անել» մորուքավոր Կոնչիտային» վերնագրով հրապարակումը տարածում է գտել  ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում: Ըստ այդ հրապարակման՝ հայ լրագրողները «լրագրողական հետաքննություն» են անցկացրել և պարզել, որ տրասվեստիտ Կոնչիտան հոր կողմից հայ է: Ակնհայտ է, որ սա ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հերթական ապատեղեկատվությունն է, և ոչ թե հայ լրագրողներն են «հետաքննություն» անցկացրել, այլ ադրբեջանցի «լրագրողներն» են զոռ տվել իրենց սահմանափակ երևակայությանը: Հայկական լրատվամիջոցներում նման հրապարակում չկա, իսկ վիքիպեդիայում որևէ տվյալ փոխելը մեծ պատմություն չէ, և դա կարող էին անել հենց ադրբեջանցիները: Սրանք փորձում են հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով սևացնել հայերին, և առաջին անգամ չէ, որ ընտրում են ապատեղեկատվություն տարածելու միջոցը: Ադրբեջանական սնանկ միտքը միայն նման տկար հնարք կարող էր շրջանառության մեջ դնել, ուրիշ ոչինչ:  

 

 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 621 | Աղբյուր՝ Pressident.am | -Ավելացվել է՝ 13.05.2014/19:20
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն