11:12
Ադրբեջանն այսօր առավոտյան կրկին գնդակոծել է սահմանամերձ Այգեպարը
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում այս առավոտ ադրբեջանական կողմից կրակ են բացել գյուղի վրա։ Ինչպես գյուղացիներն են նշում, կրակոցները հիմնականում պայմանավորված են գյուղում նկատվող աշխուժությամբ. գյուղ են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի բազմաթիվ ուխտավորներ և լրագրողներ։ Կրակոցների ժամանակ ուխտավորները միջնակարգ դպրոցի առջև զրուցում էին դպրոցի տնօրենի, ուսուցիչների, ինչպես նաև տեղի հոգևորականների հետ և անմիջապես պատսպարվել են դպրոցի բակում։ Բերդի թեմի առաջնորդ Տեր Արամ Միրզոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդը կրակ է բացել տրակտորի ուղղությամբ, քանի որ, ըստ նրա, այստեղ ավանդույթ է դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակ բացելը։

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 282 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 04.05.2014/11:12
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն