
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
10 Չիկագոյի DC-10 ավիավթարը
1970 թ.-ին Դևիդ Բութը 10 գիշեր անընդմեջ միևնույն մղձավանջն էր տեսնում: Խորը քնի մեջ նա տեսնում էր, թե ինչպես է ռեակտիվ ինքնաթիռը շեղվում թռիչքուղուց, շրջվում ու բոցերի մեջ հայտնվում: Բութն իրեն պարտավորված էր զգում իր երազները պատմել ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA): Վարչությունում նրան լսեցին և եզրակացրին, որ նա իր երազում տեսնում է կա՛մ Բոինգ 727, կա՛մ DC-10 ինքնաթիռը: Այն օրը, երբ Դևիդ Բութը տեսավ իր վերջին մղձավանջը, տեղի ունեցավ Չիկագոյի DC-10-ի ավիավթարը: Ինքնաթիռն օդ բարձրանալուց մի քանի րոպե անց վթարի ենթարկվեց: Ինքնաթիռի շարժիչներից մեկը կոտրվեց: Ինքնաթիռը շրջվեց և ընկավ թռիչքուղու վրա, այնուհետև այրվեց կրակի բոցերում: Ինքնաթիռի բոլոր 273 ուղևորները մահացան: 9 Lynyrd Skynyrd ռոք խմբի ավիավթարըՈրոշ մարդիկ կարծում են, որ Ռոնալդ վոն Զանթը մարտահրավեր նետեց ճակատագրին, երբ ոտք դրեց իր խմբի ինքնաթիռը՝ իմանալով հանդերձ, որ ընդամենը մի օր առաջ շարժիչից բոցեր էին արձակվում: 1977 թ. հոկտեմբերի 20-ին Զանթն ինքնաթիռ բարձրանալուց առաջ արտաբերեց հետևյալ բառերը.
Նրա ժամանակը եկել էր: Ինքնաթիռը Միսսիսիպիում ցած ընկավ և մխրճվեց ճահճի մեջ: Ավիավթարի արդյունքում Վոն Զանթը, նրա խմբի կիթառահար Սթիվ Գեյնզը, Սթիվի քույր Քեսին և Դին Քիլպատրիկը, ինչպես նաև երկու օդաչուները մահացան: Ավիավթարից փրկված Արտիմուս Փայլն ասում է, որ սարսափելի տեսարաններ է տեսել վթարից հետո, ինչպես, օրինակ, անգլուխ օդաչուն կամ Դինի խեղված մարմինը: Երաժշտական խմբի վոկալիստ Ջո Ջո Բիլինգսլին պնդում էր, որ կանխազգացել է ավիավթարը: Զենթը վերջերս խնդրել էր իրեն վերադառնալ երաժշտական խումբ: Այն օրը, երբ Բիլինգսլին համաձայնել էր հանդիպել Զենթին, նա երազում տեսել էր, թե ինչպես է մի ինքնաթիռ ցած ընկնում: Հաջորդ օրը նրա երազն իրականացավ: 8 Սենդի Հուք դպրոցի ողբերգությունըԼոգան Դրայերը սովորում էր Սենդի Հուք տարրական դպրոցում այնտեղ տեղի ունեցած ողբերգությունից երկու շաբաթ առաջ: Սենդի Հուքում արձակված կրակոցներից 20 երեխա և 6 մեծահասակ մահացավ: Լոգանի մայրը խիստ մտահոգվեց, երբ նրա հնգամյա որդու մոտ դպրոցում խուճապի նոպաներ սկսվեցին: Բժիշկները Լոգանի մոտ ոչ մի շեղում չհայտնաբերեցին: Երբ տնօրենը փորձեց հանգստացնել Լոգանին, Լոգանը սկսեց գոռալ. «Ոչ, ոչ, սա ապահով վայր չէ: Ես վախենում եմ»: Տղան դասերից հետո այցելեց իր ընկերներին, սակայն դրանք տխուր այցելություններ էին: Նրա մայրն ասում է, որ այնպիսի տպավորություն էր, ասես իր տղան գիտեր, որ շուտով ինչ-որ սարսափելի բան է պատահելու: Ողբերգությունը տեղի ունեցավ 2012 թ.-ի դեկտեմբերին: Լոգանի մայրն ասում է, որ իր որդին կանխազգում էր աղետը: Նա ասում է, որ իր որդին հավանաբար տատիկից է ժառանգել պայծառատեսի ունակությունները: Հենց այդ կարողություններն էլ օգնեցին, որ Լոգանը փրկվի: 7 Կատրին փոթորիկՕրեգոնում բնակվող վանական Ջերեմի Դրիսկոլը լսում էր Լուիզիանայի փոթորկի վտանգների մասին մի զեկույց: Հենց այդ ժամանակ էլ նրա աչքին տեսիլք երևաց: Նա տեսավ Պարսից ծոցի հյուսիսային կողմը և կարողացավ հեռվում նշմարել Լուիզիանա նահանգը: Թվաց, որ նահանգը պատրաստ չէ դիմագրավելու որևէ աղետի: Այնուհետև փոթորիկը սուրաց Լուիզիանա նահանգ ու ավերեց այն: Այնուամենայնիվ, ոչ ոք չմահացավ, քանի որ տարածքն արդեն իսկ ամայի էր: Հայր Ջերեմին չգիտեր, թե արդյոք ինքը անցյալի, թե ապագայի մասին վկայող տեսիլք էր տեսել: Իրեն մտահոգող այդ հարցի պատասխանը նա ստացավ միայն 2005 թ.-ի օգոստոսին, երբ Նյու Օռլեանում գրանցվեց Կատրին փոթորիկը: Ջերիմին նախատեսում էր իր տեսիլքի մասին հիշատակել «Վանականի այբուբենը» կոչվող իր գրքում: Այնուամենայնիվ, գրքի խմբագիրները խորհուրդ տվեցին գրքում չներառել այդ հատվածը, քանի որ նրանք համոզված էին, որ մարդիկ չեն հավատա այդ ամենին: 6 Առաջին համաշխարհային պատերազմԿարլ Յունգն իր հոգեվերլուծական հետազոտությունների ընթացքում մեկնաբանում էր մարդկանց երազները, սակայն 1914 թ.-ին նա ինքն էր կարևոր երազներ տեսնում: Նա երազում տեսավ, թե ինչպես է ծովը արյան վերածվում և միլիոնավոր մարմիններ խեղդվում են դեղին ալիքների մեջ: Հետո նա տեսավ, թե ինչպես է սառը ալիքը ջախջախում մի ողջ երկիր՝ սպանելով բոլորին: Յունգը պատերազմի կանխազգացում ուներ: Նա կարծում էր, որ իր հետագա երազները, որոնցում երևում էին Ալպերից մինչև Հյուսիսային ծով ձգվող ջրհեղեղներ, վկայում էին այն դժվարությունների մասին, որոնց միջով զինվորներին վիճակված էր անցնել: Նա այս մասին իր վերջին երազը տեսավ 1914 թ.-ի հունիսին: Դրանից ընդամենը մի ամիս անց՝ օգոստոսի մեկին, սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Շարունակելի... Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|