ԱԺ Խմբակցությունները քաղաքական օրակարգ չունեն. ԼԺ կուսակցություն
Հետևելով Աժ աշխատանքներին՝ վստահ կարող եմ ասել, որ որևէ խմբակցություն չունի քաղաքական օրակարգ և աշխատում են պահի ազդեցության տակ: Արդեն մի քանի ամիս է, ինչ թեժ քննարկումներ են տեղի ունենում պարտադիր կենսաթոշակային օրենքի հետ կապված: Հետաքրքիրն այն է, որ երկրի բոլոր հոգսերը մոռացած՝ բոլորը կենտրոնացել են այդ օրենքի վրա:
Երկրում խորը տնտեսական ճգնաժամ է, արտագաղթ, համատարած գործազրկություն, իսկ ԱԺ-ում պատգամավորները միայն վարկանիշներ են հավաքում: Իշխանությունը հետևողականորեն շարունակում է իր վնասաբեր քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը իր ճառերն է առաջտանում, թե ոչ լեգիտիմ իշխանություն է, մյուսը նեղանում է, որ պաշտոն չտվեցին, մյուսն էլ, որ պաշտոնները խլեցին: Իսկ այս ամենի հետևանքով տուժում է ժողովուրդը: Պետք չէ սեփական վարկանիշը բարձրացնել ի վնաս ժողովրդի:Կենտրոնանալով մի քանի խնդրի վրա՝ չեք գիտակցում, որ երկրում կուտակվել են բազում խնդիրներ: Պետք է լուծել առաջնային խնդիրները, այլ ոչ թե համատարած գործազրկության պայմաններում քաղաքական վարկանիշներ բարձրացնել՝ ծամծմած թեմաներն առաջ քաշելով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: