
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունն ըստ ծրագրածի բարեհաջող է ավարտվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 20 րոպե տևողությամբ, գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջոցամտությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը: «Վիրահատության ընթացքում բարդություններ չեն եղել: Կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում: Ստացած տրավմայից, հիպոքսիայից հետո առաջացել է ուղեղի շրջանառության խանգարում, գանգի մեջ կուտակվել է ավելորդ ողնուղեղային հեղուկ, որը մեծացնում է ներգանգային ճնշումը, ինչն էլ դառնում է ուղեղի վնասման պատճառ, հանգեցնում է ծանր հետևանքների»,- պարզաբանեց մասնագետը: Նրա խոսքով` երեխայի կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև՝ հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակն է պատճառ հանդիսացել, որ առաջատար մասնագետները վիրաբուժական միջամտություն կատարելու համատեղ կարևոր որոշում կայացնեն: «Վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտության հարցում մենք միակարծիք էինք: Համոզված եմ՝ աշխարհի ոչ մի այլ լավագույն կլինիկայում ավելին չէր կարող արվել: Այս հիվանդանոցը պատրաստ է ամեն վայրկյան, ամեն հնարավորություն օգտագործելու, ծանր ռեժիմով աշխատանքի»,- հավելեց պրոֆեսոր Խաչատրյանը: Հղում`http://z1news.am/post/14529 Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|