13:42
Ամերիկացիներն ուղեղի քաղցկեղը կբուժեն Watson համակարգչի միջոցով |
Ամերիկացի ուռուցքաբաններն ուղեղի քաղցկեղը կբուժեն IBM Watson գերհամակարգչի միջոցով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Բժիշկները հուսով են ստանալ հզոր սարքի օգնությունը գլիոբլաստոմա վտանգավոր հիվանդության բուժման ժամանակ: IBM ընկերությունն էլ, ըստ այդմ, պայմանագիր է կնքել Նյու Յորքի գենոմային կենտրոնի հեռ: Դրա համաձայն՝ Watson-ը զբաղվելու է գլիոբլաստոմայի բուժման մասին կուտակված տեղեկությունների հավաքմամբ ու մշակմամբ: Տարեկան այս հիվանդությունից 13 հազար ամերիկացի է մահանում:
Հիվանդությանը վերաբերող տեղեկատվության ամբողջ ծավալն ամեն հինգ տարին մեկ կրկնապատկվում է: Համակարգիչն էլ կարող է մշակել ամբողջ կուտակված տեղեկատվությունը և իր եզրակացություններն անել, որոնք հնարավոր է մասնագետներին թույլ տան քաղցկեղի այդ տեսակի բուժման բանալին գտնել:
IBM-ի առաջին նախագահ Թոմաս Ուոթսոնի անունով Watson-ի առանձնահատկությունը սովորական գրավոր մարդկային լեզուն, համատեքստը հասկանալու, ինչպես նաև համապատասխան ձևաչափով պատասխաններ տալու ունակությունն է: Բաղկացած է միմյանց միացված 90 խոշորգաբարիտային սերվերներից, ունի 16 տերաբայթ օպերատիվ հիշողություն, կատարում է 80 մլրդ գործողություն մեկ վայրկյանում:
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |
Կատեգորիա՝ Հասարակություն |
Դիտումներ՝ 286 |
| -Ավելացվել է՝ 20.03.2014/13:42 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]