
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի 46-ամյա բնակչուհի Լոռա Կատիվերան, ով պրոֆեսիոնալ աթլետ է, նյարդաբանական հազվագյուտ հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել մարզական կարիերայից։ Սակայն նա այնքան է սիրում վազքը, որ անգամ նման բարդ իրավիճակում տարբերակ է գտել մարզումները շարունակելու համար։Մասնավորապես, Կատիվերան պարզել է, որ հետ վազելու դեպքում նրա ոտքերը չեն ցավում ու նյարդային սպազմներ տեղի չեն ունենում, նշում է The Daily Mail-ը։ Մասնագետները նշել են, որ կնոջ մոտ ֆոկալ դիստոնիա հիվանդությունը զարգացել է մկանները չափից ավելի ծանրաբեռնելու պատճառով։
Այժմ կինը ժպիտը դեմքին ամեն օր վազում է լողափով՝ զարմացնելով անցորդներին ու արժանանալով նրանց հարցական հայացքներին։
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|