21:39
ԱՄՆ-ում անհայտ անձը գնդակահարել է 5 հոգուց բաղկացած ընտանիքին

 

ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է 5 հոգուց բաղկացած ընտանիքին: Ոստիկանության տվյալներով, անհայտ անձը ներխուժել է Վիկտորիա եւ Ջերմեյն Սիմսոնների տուն եւ կրակ բացել:

Արդյունքում ծնողներն ու նրանց 9-ամյա դուստրը մահացել են: Նշվում է, որ 6-ամյա որդին եւ 14-ամյա մյուս դուստրը ողջ են, սակայն ծայրահեղ ծանր վիճակում են: Ներկայում ենթադրյալ մարդասպանը ձերբակալված է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Սիմսոնների հարեւանները պատմել են, որ զոհված զույգի երեխաները վազել են հարեւանների մոտ եւ օգնություն խնդրել:

news.am-ը գրում է.

Նարե, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 251 | | -Ավելացվել է՝ 14.03.2015/21:39
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն