22:14
ԱՄՆ փոխնախագահի որդին ընդգրկվել է ուկրաինական ընկերության տնօրենների խորհրդի կազմում

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կրտսեր որդին՝ Հանթեր Բայդենը դարձել է ուկրաինական Burisma նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, թե Հանթերը համակարգելու է իրավաբանական հատվածը եւ զբաղվելու է միջազգային կազմակերպություններում ընկերության առաջմղմամբ: Նրա հիմնական աշխատավայրը մնալու է Նյու Յորքում տեղակայված Schiller & Flexner LLP իրավաբանական ընկերությունը, հաղորդումէ  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Բայդեն-կրտսերը զբաղեցնում է ԱՄՆ գլոբալ լիդերության հարցերով դաշինքի, Անվտանգության քաղաքական կենտրոնի եւ Ազգային դեմոկրատական ինստիտուտի նախագահի պաշտոնները:

Նա Քոնեքթիքութի եւ Կոլումբիա դաշնային շրջանի փաստաբանների պալատի անդամ է:

Մանվել٠Արշակյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 266 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 13.05.2014/22:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն